Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նոր փորձարկում առողջաապահության ոլորտում

Նոր փորձարկում առողջաապահության ոլորտում

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և հաստատել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական կիրառման կարգը:

 

Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշենք, որ համավճարը պետության երաշխավորած բուժօգնության շրջանակում հիվանդի բուժման համար սահմանված գնի և բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսի տարբերությունն է, որը վճարում է հիվանդը:

 

Համավճարի ներդրմամբ, կառավարությունում վստահեցնում են, որ կբարելավվի բուժհաստատության ֆինանսական հոսքերի կառավարումը, կբարձրանա բժշկական ծառայությունների որակը և օրինական դաշտ կբերվի ոչ պաշտոնական վճարումների ծավալը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է փորձարարական նոր եղանակի ներդրումը, որով լուրջ բարեփոխում է սկսվում ամբողջ ոլորտում: Վարչապետը ողջունել է նորամուծության արմատավորմանը մասնակցելու և դրա հաջողությանը նպաստելու Երևանի քաղաքապետարանի մտադրությունը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ